«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը մոտ ապագայում չի տեղափոխվի Իտալիայի առաջնություն։
«Չեմ կարծում, որ Ա Սերիայի ակումբները այս պահին կարող են հույսը դնել Գյոկերեսի տրանսֆերի վրա։ Խոսքը չափազանց մեծ գումարի մասին է իտալական ֆուտբոլի համար։ Նրան հետապնդում են նաև այլ հավակնորդներ, հատկապես «Արսենալը»», – ասել է լրագրող Լուկա Մարչետտին։
Շվեդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Յուվենտուսը» և «Նապոլին», սակայն երկու ակումբներն էլ գրեթե ոչ մի շանս չունեն հաջողության հասնելու համար ֆուտբոլիստի համար պայքարում։