Գերմանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը անդրադարձել է Հանս-Դիտեր Ֆլիկի՝ «Բարսելոնայում» կիրառած կարգապահական մոտեցումներին՝ դրանք համեմատելով «Ռեալում» գործող մեթոդների հետ։
«Ֆլիկի օրոք «Բարսելոնայի» որոշ խաղացողներ պատժվում էին անգամ ուշանալու համար։ Սա պարզապես տարբեր մտածելակերպ է։ «Ռեալում» նման դեպքերում կծիծաղեին։ Երբեմն անհնար էր հասկանալ՝ ով է ուշանում՝ մարզի՞չը, թե՞ խաղացողը։ Բայց դա ընդամենը տարբեր մոտեցումներ են, և երկուսն էլ կարող են արդյունք տալ։ Ֆլիկն ունի դասական գերմանական կարգապահություն», — ասել է Կրոսը «Einfach mal Luppen» փոդքասթում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլիկը կարգապահական նկատողություն էր տվել դարպասապահ Ինյակի Պենյային և պաշտպան Ժյուլ Կունդեին՝ ժամանակին չներկայանալու համար։