«Մարսելը» բանակցություններ է վարել «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նելսոն Սեմեդոյի հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Ըստ RMC Sport-ի՝ ֆրանսիական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել 31-ամյա պորտուգալացու հետ՝ ֆուտբոլիստի աշխատավարձի չափազանց բարձր պահանջների պատճառով։
Հուլիսի 1-ին ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ լրանում է։
2024/25 մրցաշրջանում Սեմեդոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 խաղի և կատարել 5 գոլային փոխանցում։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Բարսելոնայի» և «Բենֆիկայի» կազմում։