Մյունխենի «Բավարիան» նախատեսում է այս ամռանը ուժեղացնել իր հարձակման ձախ թևը և ներկայումս ընտրություն է կատարում երկու հիմնական թեկնածուների միջև։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ՝ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը դիտարկում է Նիկո Ուիլյամսին («Ատլետիկ») և Բրեդլի Բարկոլային (ՊՍԺ)։
Ուիլյամսի պայմանագրում կա մոտ 55 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն գործակալի վարձատրությունն ու բարձր աշխատավարձի պահանջները կարող են գործարքը զգալիորեն թանկացնել «Բավարիայի» համար։
Ի տարբերություն նրա, Բարկոլան ՊՍԺ-ում չունի կայուն մեկնարկային տեղ, ինչի հետևանքով նրա հնարավոր տեղափոխությունը «Բավարիա» գնահատվում է ավելի իրատեսական։
Ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն ընտրությունն ակնկալվում է շուտով։