«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է հարձակվող Մաթեուս Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին: Բրազիլացի հարձակվողը անգլիական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Ըստ տեղեկությունների՝ տրանսֆերի գումարը կազմում է մոտ 74 միլիոն եվրո: Վճարումը կբաժանվի մի քանի փուլով և կվճարվի չորս կամ հինգ տարվա ընթացքում: Կունյան նախկինում պայմանագիր ուներ «Վուլվերհեմփթոնի» հետ մինչև 2029 թվականը:

2024/25 մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Գայլերի» կազմում անցկացրել է 36 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում թիմակիցների համար։