Լուկա Մոդրիչը չի շտապում ավարտին հասցնել իր տեղափոխությունը «Միլան»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի շտապում ավարտին հասցնել իր տեղափոխությունը «Միլան»։

39-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել միլանյան թիմի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն, իտալական ակումբը չորեքշաբթի օրը նշանակել էր խորվաթի բուժզննումը, սակայն «Ռեալի» նկատմամբ հարգանքից ելնելով՝ ֆուտբոլիստը չի ցանկացել ավարտին հասցնել տրանսֆերը, քանի դեռ շարունակում է խաղալ «Լոս Բլանկոսի» կազմում։

Կիսապաշտպանը դեռևս չի խաղացել մադրիդյան ակումբի կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։ Հունիսի 18-ին «Ռեալը» Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում կմրցի «Ալ-Հիլալի» հետ։ Ավելի ուշ Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Պաչուկայի» և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։