«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանը կարող է տեղափոխվել «Բայեր»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսան կարող է շարունակել իր կարիերան «Բայերում»։

«Դեղագործները» կփորձեն անգլիացուն ձեռք բերել Ֆլորիան Վիրցի տեղափոխությունից անմիջապես հետո, թեև այս տրանսֆերները միմյանց հետ ուղղակիորեն կապված չեն։

Լրագրող Գրեգ Էվանսի խոսքով՝ «մերսիսայդցիները» ցանկանում են 40 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 47 միլիոն եվրո) վաստակել 22-ամյա սանի վաճառքից։ Ջարել Քուանսան անցյալ մրցաշրջանում մասնակցել է «Լիվերպուլի» 25 խաղի՝ առանց գոլ խփելու։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «կարմիրների» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։