Գերմանացի վինգեր Լերոյ Սանեն հայտարարել է «Բավարիա Մյունխենում» իր կարիերայի ավարտի մասին:
«Մյունխենում հինգ լարված տարիներից հետո ես որոշել եմ սկսել նոր էջ։ Ես հպարտ եմ, որ ավելի քան 200 խաղ եմ անցկացրել Գերմանիայի մեծագույն ակումբի կազմում և հավերժ կպահպանեմ մեր միասին նվաճած տիտղոսների հիշատակը։
Շնորհակալություն եմ հայտնում ակումբին, մարզչական շտաբին, անձնակազմին, թիմակիցներիս և հատկապես ձեզ՝ երկրպագուներին»,- գրել է Լերոյ Սանեն։
Հիշեցնենք, որ Սանեն կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: