Իտալական գրանդը կապ է հաստատել «Չելսիի» պաշտպանի հետ

«Չելսիի» պաշտպան Ակսել Դիսասին կարող է տեղափոխվել Ա Սերիա։

Լոնդոնցիները մտադիր են բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից։ Կողմերը բանակցություններ են վարում պայմանագրի վաղաժամկետ խզման շուրջ։

Մինչդեռ, ինչպես հայտնում է TuttoJuve-ն, «Յուվենտուսն» արդեն կապ է հաստատել ֆրանսիացու հետ։

Թուրինյան ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։

Ակսել Դիսասին 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մոնակոյից»։