Չորս ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը գտնվում է չորս եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։

Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Լիդսը», ֆրանսիական «Լենսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան»։ Միաժամանակ, աղբյուրը ընդգծել է, որ սևիլիացիների ֆինանսական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 35 խաղի, խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։