«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, ով նախկինում հանդես է եկել «Ֆիորենտինայում» և Թուրինի «Յուվենտուսում»:
Ըստ Football Italia-ի՝ Ա Սերիայի չեմպիոններն այժմ մրցակից ունեն Կիեզայի համար պայքարում:
«Միլանը» նույնպես ցանկանում է հրավիրել իտալացի ֆուտբոլիստին, բայց «ռոսոներիները» դեռևս հետ են մնում «Նապոլիից» այս պայքարում:
Հիշեցնենք, որ Կիեզան դժգոհ է «Լիվերպուլում» խաղային պրակտիկայի քանակից և ցանկանում է լքել թիմը մեկ տարի անց, չնայած Պրեմիեր Լիգան հաղթելուն: