Կարլոս Սոլերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Վիլյառեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերով, որը վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Հեմում»։

Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Վիլյառեալը» կարող է կամ վարձակալությամբ տրամադրել 28-ամյա իսպանացուն, կամ կնքել լիարժեք պայմանագիր։

2024/25 մրցաշրջանում Սոլերը «Վեստ Հեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է մեկ գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։