«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարթին չի շտապում երկարաձգել իր պայմանագիրը ակումբի հետ։ 31-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, ուստի դեռ չի համաձայնել «Արսենալի» առաջարկին, հաղորդում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Գանացին շարունակում է կշռադատել բոլոր տարբերակները։ Խաղացողը նաև հաշվի է առնում Մարտին Սուբիմենդիի հնարավոր ժամանումը «Արսենալ», ով կարող է զբաղեցնել նրա տեղը թիմում։ Թոմաս Պարթին ներկայիս պայմանագիրը լոնդոնյան հսկայի հետ լրանում է այս ամսվա վերջին։

Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Միկել Արտետայի թիմի կազմում մասնակցել է 52 խաղի՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։