Լոնդոնի «Արսենալը» ներկայումս միակ ակումբն է, որը լրջորեն դիտարկում է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյին ձեռք բերելու հնարավորությունը։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ուշադիր ուսումնասիրել է բրազիլացու խաղը և վստահ է նրա տրանսֆերի անհրաժեշտության մեջ արդեն ընթացիկ միջմրցաշրջանում։ Մասնագետը Ռոդրիգոյին տեսնում է որպես սուպերաստղ, որը կարող է փակել լոնդոնյան թիմի հարձակման ձախ եզրը։
Նշվում է, որ «Ռեալը» բրազիլացու տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 50 հանդիպման՝ խփելով 13 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Ռոդրիգոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։