Ադրիեն Ռաբիոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն չի պլանավորում լքել ակումբը այս ամռանը, X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Սանտի Աունան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի իտալական ակումբներ առաջարկներ են արել 30-ամյա ֆրանսիացուն, սակայն նա մերժել է։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը Ռաբիոյի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Ռաբիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 խաղի, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։