📸 «Չելսին» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի համար նախատեսված երկրորդ մարզաշապիկը

«Չելսին» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի համար նախատեսված երկրորդ մարզաշապիկը։

«Nike-ի նոր մրցաշրջանի արտագնա համազգեստի դիզայնը, որը ներկայացվեց և վաճառքի հանվեց այսօր, նման է նոր բացված կտավի վրա վրձնի զգույշ, բարակ հարվածներին։

Արտագնա համազգեստով մեր թիմը կխաղա «Ֆլամենգոյի» և թունիսյան «Էսպերանսի» դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։