Հյուն Մին Սոնը խոսել է իր ապագայի մասին

«Թոթենհեմ» հարձակվող Հյուն Մին Սոնը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես դեռ մեկ տարի ունեմ պայմանագրիս մեջ։ Այս պահին որևէ բան ասելու փոխարեն, կարծում եմ, որ բոլորս պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Բայց անկախ նրանից, թե որտեղ եմ հայտնվելու, ես միշտ կանեմ իմ լավագույնը։ Դա երբեք չի փոխվի։

Կարծում եմ, որ ես հասա այն ամենին, ինչ ուզում էի՝ խաղալով այնպես, ինչպես ուզում էի։ Ֆուտբոլը հաղթանակի մասին է, և միայն հաղթողներին են հիշում։ Չնայած դժվար մրցաշրջան էր, ինձ համար իսկապես ուրախալի էր, քանի որ նվաճեցի այն գավաթը, որի հետևից ընկել էի մանկուց։

Դա մի տարի էր, երբ ես ուզում էի ավելի լավ խաղալ։ Ես շատ ուրախ էի այս պահը կիսել ինձ աջակցող շատ մարդկանց հետ։ Շատ ժամանակներ կային, երբ ես լավագույն մարզավիճակում չէի, բայց կարծում եմ, որ կարող եմ պատրաստվել նոր մրցաշրջանին իսկապես լավ վիճակում», – Սոնի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

2024/2025 մրցաշրջանում «Թոթենհեմը» դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի հաղթող։