Անգլիական Պրեմիեր Լիգան աշխարհի ամենաուժեղ առաջնությունն է, ըստ հայտնի Opta վերլուծական ընկերության, որը հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտին 10 լավագույն ազգային առաջնությունների վարկանիշը։
Անգլիայի առաջնությունում ակումբների միջին ուժը կազմում է 92.6։
Աշխարհի 10 ամենաուժեղ առաջնությունները՝ ըստ Opta-ի.
- Պրեմիեր Լիգա – 92.6
- Ա Սերիա – 87
- Լա Լիգա – 87
- Բունդեսլիգա – 86.3
- Լիգա 1 – 85․5
- Չեմպիոնշիփ – 80.9
- Բելգիայի առաջնություն – 80.5
- Պորտուգալիայի առաջնություն – 79.8
- Բրազիլիայի առաջնություն – 79.4
- Հոլանդիայի առաջնություն – 78.8