Ռայան Շերկի․ «Ինձ համար սա երազանքի իրականացում է»

Ֆրանսիացի կիսապաշտպան Ռայան Շերկին խոսել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին։

«Ինձ համար սա երազանքի իրականացում է։ Անկեղծ ասած, տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիի» նման ակումբ և այստեղ կարիերայում հաջորդ քայլը կատարելու հնարավորություն ունենալը շատ, շատ յուրահատուկ բան է։ Ես ամբողջ կյանքումս շատ եմ աշխատել դրա համար։

Ես սիրում եմ այս սպորտաձևը և անհամբեր սպասում եմ այստեղ՝ Մանչեսթերում, ավելի զարգանալուն։ Բոլորը գիտեն, թե որքան լավն է «Մանչեսթեր Սիթին»։ Նրանք հաջողության են հասել արդեն երկար տարիներ։ Թիմին շարունակել հաղթանակներ տանել օգնելու պատասխանատվությունը մի բան է, որը ես ուզում եմ ստանձնել»։

Ես «Լիոնից» կհեռանայի միայն այն նախագծի համար, որին իսկապես հավատում եմ, և «Սիթիում» ամեն ինչ ինձ ասում է, որ կարող եմ զարգացնել իմ խաղը և օգնել թիմին հաջողության հասնել ապագայում։ Ես անհամբեր սպասում եմ «Սիթիի» երկրպագուներին ցույց տալուն, թե ինչի եմ ընդունակ», – Շերկիի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ռայան Շերկին «Լիոնի» ակադեմիայի սան է։ Նա գլխավոր թիմի կազմում անցկացրել է 185 խաղ, խփել 29 գոլ և կատարել 45 գոլային փոխանցում։