«Ռոման» տրանսֆերային նպատակ ունի

«Ռոման» ցանկանում է պայմանագիր կնքել «Յունիոնի» կիսապաշտպան Ռոբին Գոսենսի հետ, որը վարձավճարով խաղացել է «Ֆիորիենտինայում»։

Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեացիների նոր գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կցանկանար 30-ամյա գերմանացուն տեսնել թիմում։ Նրանք նախկինում միասին աշխատել են «Ատալանտայում»։

2024/25 մրցաշրջանում Գոսենսը «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ունիոնի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։