«Ռոման» կարող է ձեռք բերել գերմանացի պաշտպանին

Գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը, որը պատկանում է Բեռլինի «Յունիոնին», հնարավոր է՝ տեղափոխվի «Ռոմա»։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հռոմեական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին անձամբ է հետաքրքրված 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։

Գասպերինին և Գոսենսը նախկինում համագործակցել են «Ատալանտայում», ինչը կարող է նպաստել այս տեղափոխության իրականացմանը։

Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանում Գոսենսը վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայի» կազմում։