Ռիո Ֆերդինանդը չի ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Վիկտոր Գյոկերեսին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատասխանել է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի նկատմամբ իր նախկին թիմի հետաքրքրության մասին լուրերին։

«Ես նրան երեք անգամ տեսել եմ խաղալիս, և ամեն անգամ մտածել եմ. «Նա այս հնարավորությունները չի ունենա Պրեմիեր Լիգայում»։ Երբ նա ֆիզիկապես հավասար լինի մրցակցին, ի՞նչ կանի նա», – ասել է Ռիո Ֆերդինանդը իր փոդքասթում։

2024/25 մրցաշրջանում Գյոկերեսը ակումբային մակարդակով անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 53 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը 27-ամյա շվեդի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։