Վինգեր Նիկո Ուիլյամսը գտնվում է եվրոպական խոշոր ակումբների ուշադրության կենտրոնում: Այս ֆոնին «Ատլետիկը» փորձում է պահպանել իր աստղին:
Ինչպես իր էջերում հաղորդում է AS-ը, «Ատլետիկը» մի քանի շաբաթ բանակցություններ է վարում Ուիլյամսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Նիկոն պետք է որոշում կայացնի, չնայած դա քիչ հավանական է, որ շուտով տեղի ունենա:
Նիկո Ուիլյամսը հուլիսին կդառնա 23 տարեկան: Ֆուտբոլիստը «Ատլետիկի» առաջին թիմի կազմում անցկացրել է 167 խաղ, խփել 31 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում:
Ուիլյամսի ներկայիս պայմանագիրը ներառում է 58 միլիոն եվրոյի չափով գնման հնարավորություն: