«Միլանը» ցանկանում է գնել «Բորուսիայի» կենտրոնական պաշտպանին

Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զուլեն կարող է շարունակել իր կարիերան Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է Զուլեի ծառայություններով։ Միլանյան թիմը դիտարկում է գերմանացու թեկնածությունը, եթե իրենց պաշտպաններից մեկը հեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

29-ամյա պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։