«Միլանի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Նապոլի»

«Միլանի» կիսապաշտպան Յունուս Մուսայի տեղափոխությունը «Նապոլի» գրեթե ավարտված է, ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքի ընդհանուր գումարը կկազմի 25 միլիոն եվրո։ Կողմերն արդեն համաձայնության են եկել բոլոր պայմանների շուրջ։

22-ամյա Մուսան 2024/25 մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։