«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն ավելի ու ավելի է մոտենում «Գալաթասարայ» տեղափոխվելուն:
Թուրքական ակումբի ղեկավարությունը գերմանացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10-12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Նախկինում հաղորդվում էր, որ Սանեն դրական է վերաբերվում հնարավոր տեղափոխության գաղափարին՝ հաշվի առնելով թուրքական ակումբի մասնակցությունը Չեմպիոնների Լիգային հաջորդ մրցաշրջանում։