Ջանլուիջի Դոննարումման կարող է լքել ՊՍԺ-ն․ հայտնի են մանրամասները

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է մոտ ապագայում լքել ակումբը, քանի որ փարիզյան թիմը չի կարողանում համաձայնության գալ դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։

Այս մասին հայտնել է ֆրանսիական La Repubblica հրատարակությունը։

Ըստ աղբյուրի՝ իտալացի դարպասապահով արդեն հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն ՊՍԺ-ն Դոննարումային գնահատում է 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Դոննարումման փարիզյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում իտալացի դարպասապահը մասնակցել է 40 հանդիպման, որտեղ բաց է թողել 39 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։