Ֆեդերիկո Կիեզան ցանկանում է տեղափոխվել Լա Լիգա

Ֆեդերիկո Կիեզան հետաքրքրված է «Բետիս» տեղափոխությամբ:

El Correo de Andalucía-ի տվյալներով՝ կիսապաշտպանը ցանկանում է այս ամռանը լքել «Լիվերպուլը» և որպես իր կարիերայի հնարավոր ուղղություն դիտարկում է «Բետիսը»: Կիեզան հույս ունի, որ հենց Լա Լիգայում կկարողանա կայունություն գտնել և վերականգնել նախկին մարզավիճակը:

Այս պահին «Բետիսից» պաշտոնական առաջարկներ չեն եղել, բայց իտալացու հետաքրքրությունը տրանսֆերի նկատմամբ հստակ արտահայտված է:

Անցած մրցաշրջանում Կիեզան Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: