«Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկը կդառնա «Թոթենհեմի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» համաձայնության է եկել 51-ամյա մարզչի հետ անձնական աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ։
Երկուշաբթի օրը ակումբների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են փոխհատուցման բոլոր մանրամասները։ «Թոթենհեմը» «Մեղուներին» կվճարի 11.8 միլիոն եվրո որպես դանիացու փոխհատուցում։