Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Նասրը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսով, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։

Սաուդյան Արաբիայի ակումբը իսպանացուն համարում է ամառային տրանսֆերային պատուհանի իրենց հիմնական նպատակներից մեկը։ ՊՍԺ-ն դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել։

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ռուիսին համարում է թիմի համար կարևոր ֆուտբոլիստ։

Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ 2024/25 մրցաշրջանում 29-ամյա իսպանացին 54 խաղում խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։