Բրազիլիան միակ երկիրն է, որը որակավորվել է Աշխարհի բոլոր առաջնություններին

Բրազիլիայի ազգային հավաքականն հաղթեց Պարագվային և պաշտոնապես որակավորվեց 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։

Խաղը ավարտվեց 1-0 հաշվով, իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։

Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի սոցիալական ցանցը՝ Բրազիլիայի հավաքականը միակն է աշխարհում, որը կարողացել է որակավորվել բացարձակապես բոլոր Աշխարհի առաջնություններում։

1930 թվականից ի վեր անցկացվել է 22 Աշխարհի առաջնություն, իսկ բրազիլացիները հինգ անգամ չեմպիոն են դարձել։