«Բետիսը» որոշում է կայացրել Անտոնիի վերաբերյալ

«Բետիսի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի վինգեր Անտոնիի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։

Աղբյուրի համաձայն՝ «Բետիսը» առաջարկել է երկարաձգել վարձակալության ժամկետը ևս մեկ մրցաշրջանով, ինչպես նաև ավելացրել է 41 միլիոն եվրոյով հնարավոր գնման կետ։

2024/25 մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել 40 խաղում, խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։