«Ատլետիկոն» հայտարարել է «Ատալանտայի» դարպասապահ Խուան Մուսոյի տրանսֆերային իրավունքների գնման մասին։
Դարպասապահը պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ մինչև 2028 թվականը։
Արգենտինացի ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը մադրիդյան ակումբում անցկացրել է վարձավճարով։
31-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 9 հանդիպում, բաց է թողել 6 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։