«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ցանկանում է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս մասին հայտնում է Sport Witness-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը հրաժարվում է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց, քանի որ երազում է տեղափոխվել ԱՊԼ։ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն իսկ ուսումնասիրում է 26-ամյա նիգերիացուն այս ամռանը ձեռք բերելու տարբերակները։
Նշվում է, որ «Նապոլիի» գործադիր տնօրեն Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է, որ առաջարկողները Օսիմհենի համար վճարեն 75 միլիոն եվրո։
Օսիմհենը «Գալաթասարայում» վարձավճարով է հանդես եկել 2024/25 մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում մասնակցելով 41 հանդիպման՝ խփելով 37 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։