ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 60 միլիոն եվրոյի փոխարեն 15 միլիոն եվրոյով կտուգանի ապագա հեռուստատեսային իրավունքների և այլ ակտիվների վաճառքի հետ կապված գործողությունների համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ տուգանքը նվազեցնելու որոշումը կայացվել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի միջև բանակցություններից հետո։ «Բարսելոնան» պարտավորվել է պահպանել ֆինանսական արդար խաղի կանոնները։ Խախտման դեպքում տուգանքը կվերականգնվի ամբողջությամբ։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց բոլոր երեք ազգային գավաթները։ Կատալոնացիները նվաճեցին Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։