«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 33-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» դիտարկում են դարպասապահ Անդրե Օնանային փոխարինելու մի քանի տարբերակ, սակայն տեր Շտեգենը դրանցից ամենահավանականն է։
Ընդգծվում է, որ այս պահին անգլիական գրանդը պաշտոնական առաջարկ չի արել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Բացի այդ, տեր Շտեգենին արդեն տեղեկացրել են, որ նա չի մտնում «կապտանռնագույնների» ծրագրերի մեջ։
Գերմանիայի հավաքականի դարպասապահը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2014 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։