«Ցրվենա Զվեզդան» և «Լոկոմոտիվը» համաձայնության են եկել թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սերբական ակումբին մոտ կանգնած աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թիկնիզյանը կտեղափոխվի «Ցրվենա Զվեզդա» 2 միլիոն եվրոյի դիմաց։ Բացի այդ, «Լոկոմոտիվը» կարող է ստանալ ևս 500 հազար եվրո բոնուսների տեսքով, եթե Թիկնիզյանը դառնա Սերբիայի չեմպիոն և մասնակցի Չեմպիոնների Լիգային։
ՌՊԼ-ի անցած մրցաշրջանում Թիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։