Պաշտոնական․ «Մանչեսթեր Սիթին» նորեկ ունի

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է դարպասապահ Մարկուս Բետտինելիի՝ «Չելսիից» տեղափոխության մասին։

33-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ և կմասնակցի առաջիկա Աշխարհի ակումբային առաջնությանը։

Մարկուս Բետտինելին «Ֆուլհեմի» սան է և ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։ Նա միացել է «Չելսիին» 2021 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ակումբի կազմում անցկացրել է ընդամենը մեկ խաղ։