Իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել հնգամյա պայմանագրի շուրջ, և այժմ մնում է միայն ձևականություն՝ տրանսֆերի գումարի վճարումը։
Նախկինում հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Ժոան Գարսիայի համար կվճարի 25 միլիոն եվրո։