«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյին։
Միևնույն ժամանակ, «Կարմիր սատանաները» բարձր արժեք են սահմանել արգենտինացի ֆուտբոլիստի համար՝ 70 միլիոն ֆունտ (մոտ 83 միլիոն եվրո)։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Նշվում է, որ 20-ամյա Ալեխանդրո Գարնաչոյի իրավիճակին հետևում են «Չելսին», «Ատլետիկոն», «Նապոլին» և «Ասթոն Վիլան»։
2024/25 մրցաշրջանում Գարնաչոն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 58 հանդիպման, դառնալով՝ 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։