«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռոմայի» պաշտպան Էվան Ն’Դիկայի հետ պայմանագիր կնքելով։
Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պլանավորում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը, քանի որ լրանում է Վիկտոր Լինդելոֆի պայմանագրի ժամկետը։ Միաժամանակ, 25-ամյա իվուարցու տրանսֆերը քննարկում են նաև «Թոթենհեմը», «Նյուքասլը» և «Նոթինգհեմ Ֆորեստը»։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։