«Ռեալ Մադրիդի» եզրային պաշտպան Ֆրան Գարսիան կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորան» դիտարկում է Գարսիայի վարձակալության տարբերակը՝ գնման իրավունքով։
2024/25 մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը մասնակցել է Լա Լիգայի 31 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։