Պաշտոնական․ Ջոբ Բելինգհեմը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է անգլիացի կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տրանսֆերի մասին։

Ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդից»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը։

Չեմպիոնշիփի անցած մրցաշրջանում 19-ամյա Ջոբ Բելինգհեմը անցկացրել է 43 հանդիպում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում և օգնել իր թիմին դուրս գալ Պրեմիեր Լիգա։

«Բորուսիան» մրցաշրջանն ավարտել է Բունդեսլիգայի չորրորդ տեղում՝ 34 տուրում վաստակելով 57 միավոր։