«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Դամիեն Կոմոլլին հայտարարել է, որ Իգոր Տուդորը կմնա թիմի գլխավոր մարզիչը հաջորդ մրցաշրջանում։
Նախկինում հաղորդվել էր, որ խորվաթ մասնագետը կարող է լքել «Յուվենտուսը» Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
«Իգոր Տուդորը մեր մարզիչը կլինի 2025/26 մրցաշրջանում։ Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը», – մամուլի ասուլիսում ասել է Դամիեն Կոմոլլին։
Հիշեցնենք, որ Իգոր Տուդորը «Յուվենտուսը» ստանձնել է 2025 թվականի մարտին։