Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Չելսին» և «Լիվերպուլը» ցանկանում են գնել ֆրանսիացուն։

Վերջին շաբաթներին «Չելսին» ավելի շատ հարցումներ է արել Էկիտիկեյի վերաբերյալ, սակայն գործարքը չի կնքվել, քանի որ «Այնտրախտը» պահանջում է 100 միլիոն եվրո փոխհատուցում ֆուտբոլիստի համար։

Հարձակվողը նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում, որտեղ մեծ մրցակցության պատճառով չի կարողացել ընդգրկվել հիմնական կազմում։