Դեկու. «Բոլորի համար ավելի լավ էր, որ Լիոնել Մեսսին չվերադառնար «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կիսվել է իր կարծիքով այն փաստի վերաբերյալ, որ «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին 2023 թվականին ՊՍԺ-ից հեռանալուց հետո տեղափոխվել է «Ինտեր Մայամի», այլ ոչ թե կատալոնական ակումբ վերադառնալու։

Դեկուի խոսքով՝ արգենտինացու որոշումից շահել են երկու կողմերն էլ։

«Խոսակցություններ էին գնում Սաուդյան Արաբիայի, Մայամիի մասին… Մեսսին «Բարսելոնայի» պատմության մեծագույն ֆուտբոլիստն է, և գուցե նա այդպես էլ մնա։ Երբեմն դա անձնական է։ Գուցե նա ուզում էր տեղափոխվել Մայամի։

Փարիզից հետո նրա համար ամենակարևորը իրեն վերագտնելն ու երջանիկ լինելն էր։ Գուցե դա տեղի չունենար «Բարսելոնայում», քանի որ ճնշումը չափազանց մեծ կլիներ։ Կարծում եմ՝ բոլորի համար ավելի լավ էր։ «Բարսելոնան» շարունակեց իր ճանապարհը՝ փորձելով վերակառուցվել։ Եվ Մեսսին շարունակեց իր ճանապարհը՝ խփելով գոլեր և վայելելով կյանքը Մայամիում», – Globo-ին ասել է Դեկուն։

2023 թվականին Մեսսին օգնեց «Ինտեր Մայամիին» նվաճել Լիգայի գավաթը, իսկ 2024 թվականին՝ նվաճել MLS-ի կանոնավոր առաջնությունը։