«Չելսին» թիրախավորել է «Բորուսիայի» առաջատարներից մեկին

«Չելսին» կարող է այս ամռանը պայմանագիր կնքել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Ջեյմի Բինո-Գիտենսի հետ։

RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ գերմանական ակումբը մերժել է «կապույտների» 20-ամյա անգլիացու համար 35 միլիոն եվրոյի նախնական առաջարկը, իսկ այժմ լոնդոնցիները առաջարկում են 50 միլիոն։

Նախկինում հաղորդվում էր, որ «Չելսին» արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ 7 տարվա պայմանագրի շուրջ։

2024/25 մրցաշրջանում Բինո-Գիտենսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 12 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։