Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է լրագրող Հելենա Կոնդիսին՝ գերմանացի դարպասապահը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ 33-ամյա Տեր Շտեգենի գործակալության հետ կապ հաստատած լրագրողը տեղեկացնում է, որ  ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։

Դարպասապահը չի պատրաստվում հանդիպել ակումբի ներկայացուցիչների հետ իր ապագան քննարկելու հարցով։

Մարկ-Անդրե տեր Շտեգենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է ևս երեք մրցաշրջանի համար։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում կատալոնական ակումբի՝ դարպասապահից բաժանվելու ցանկության մասին։