Հայտնի է՝ երբ կկայանա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը «Ռեալ Մադրիդում»

«Ռեալ Մադրիդի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը այս շաբաթ կներկայացվի որպես մադրիդյան թիմի ֆուտբոլիստ։

AS-ի տվյալներով՝ անգլիացի պաշտպանի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 11-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ երկրպագուների և մամուլի ներկայությամբ։

Անգլիացի ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Լիվերպուլից»: