Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզին ձեռք բերելով։ «Արսենալը» պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 50-ից 60 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Ծեր սինյորայի» ղեկավարությունը չի մտադիրվում բաց թողնել իր աստղին, ուստի կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո։ Հարձակվողի հետ արդեն բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի շուրջ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում հարձակվողը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով ինը գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։